ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.04.2020 | 00:03
Դու Խա­չին գամ­ված ա­ղեր­սում էիր.
-Նե­րի՛ր նրանց, Հա՛յր,
քան­զի չգի­տեն, թե ինչ են ա­նում:
Դու Խա­չին գամ­ված խա­վա­րը ճեղ­քում,
ՈՒխտ էիր կա­պում մե­ղա­վո­րի հետ,
Հա­վաս­տում ան­վերջ.
-Ձեր մեջ ապ­րում է աշ­խար­հից Մե­ծը`
Չեր­կն­չեք եր­բեք ու չվա­խե­նաք,
որ­դիք սի­րե­լի,
Քան­զի հաղ­թել եմ ես այս աշ­խար­հին`
Ձեզ հետ եմ, մինչև վեր­ջը աշ­խար­հի:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 6234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ